30 Հոկտեմբերի 2014, 1210 - Ն
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել՝
1 կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը, որոնց նկատմամբ սահմանված են միասնական սանիտարական պահանջներ՝ համաձայն N 1 հավելվածի.
2 սննդամթերքում կենսաբանական ակտիվ հավելումների պարունակության թույլատրելի մակարդակները բուսական հումքի և բուսական հումքից ստացված բուրավետիչների հաշվին՝ համաձայն N 2 հավելվածի.
3 հատուկ նշանակության սննդամթերքի և կենսաբանական ակտիվ հավելումների կազմում չափահասների համար սննդային և կենսաբանական ակտիվ նյութերի օրական սպառման մեծությունները՝ համաձայն N 3 հավելվածի.
4 կենսաբանական ակտիվ հավելումների բաղադրությունում օգտագործման համար արգելված բույսերի և դրանց վերամշակման արտադրանքի, կենդանական ծագման օբյեկտների, մանրէների, սնկերի և կենսաբանական ակտիվ նյութերի ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի.
5 կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության ժամանակ օգտագործվող վիտամինների, վիտամինանման և հանքային նյութերի ձևերը՝ համաձայն N 5 հավելվածի.
6 մինչև 3 տարեկան երեխաների սննդում կենսաբանական ակտիվ հավելումների արտադրությունում օգտագործելու համար վիտամինների և հանքային նյութերի ձևերը՝ համաձայն N 6 հավելվածի.
7 3-14 տարեկան երեխաների սննդում կենսաբանական ակտիվ հավելումների և վաղ հասակի երեխաների մանկական խոտաբուսային թեյերի արտադրության ժամանակ օգտագործվող բուսական հումքի տեսակները` համաձայն N 7 հավելվածի:
2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: