Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2005, 1989 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1841-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 1841-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման հավելվածի`

ա) 2-րդ կետը «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական նկարչին» բառերից հետո լրացնել «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետին», իսկ «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարչին» բառերից հետո` «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետին» բառերով.

բ) 3-րդ և 4-րդ կետերը «Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստին» բառերից առաջ լրացնել «Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ժողովրդական ճարտարապետին, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական ճարտարապետին,» բառերով.

գ) 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերը «Ժողովրդական արտիստ» բառերից առաջ լրացնել «ժողովրդական ճարտարապետ» բառերով` ըստ հոլովառության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: