30 Հոկտեմբերի 2014, 1182 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒ¬ԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազ-մակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 446-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ և որոշման հավելվածի 13-րդ կետերը.
2) որոշման հավելվածի՝
ա. 22-րդ կետը «տրվող գումարների» բառերից հետո լրացնել «և գործունեության ընթացքում ստացված շահույթի» բառերով,
բ. 37-րդ կետը «նպատակների» բառից հետո լրացնել «և կազմակերպության պահպանման ծախսերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: