30 Հոկտեմբերի 2014, 1179 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին» N 957-Ն որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության մարզերում քարաթափերի տեղամասերի գույքագրման, ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական հետազննությունների համալիր աշխատանքների իրականացման ժամանակացույցի «Կատարման ժամկետները» սյունակում «2012-2014 թթ.», «2013-2015 թթ.» և «2014-2016 թթ.» բառերը փոխարինել «ըստ ֆինանսավորման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: