Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1175 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ- ՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍ¬ՏԱ¬ՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍ- ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն սպասարկող՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել «Անշարժ գույքի օտարումից մուտքերի հաշվին անշարժ գույքի կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշիվ։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ բացվող արտաբյուջետային հաշվի մուտքերը գոյանում են Երևան քաղաքի Մաշտոցի 13ա և Կոմիտասի 15 հասցեներում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացվող գումարներից և ծախսվում են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում գտնվող անշարժ գույքի կառուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Շիրակի բաժնի և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի շենքերի հիմնանորոգման աշխատանքների դիմաց ծախսերը ֆինանսավորելու նպատակով:
4. Սույն արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետ սահմանել մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 813-Ա որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով անշարժ գույքի առուվաճառքի գծով գործառնությունների կատարման ավարտը:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Անշարժ գույքի օտարումից մուտքերի հաշվին անշարժ գույքի կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն սույն որոշման N 3 հավելվածի N 1 աղյուսակի:
6. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված