13 Հոկտեմբերի 2005, 1987 - Ն
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ NN 1 ԵՎ 2 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
ա) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակը` համաձայն N 1 հավելվածի.
բ) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակի և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակի կիրառման կանոնները:
3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակի և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող` ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակի կիրառման վերաբերյալ պարզաբանումներ տալու լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 31-ի «Տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցուցանիշների ցուցակների հաստատման մասին» N 140 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: