Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1162 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 976-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ ու 41-րդ և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 976-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետի 2-րդ սյունակը «87012010» թվից հետո լրացնել «8716» թվով, իսկ 1-ին կետի 3-րդ սյունակը «Քարշակ RENAULT PREMUM 440 DXI»-ը բառերից հետո` «Բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդ` բաց հարթակով, օգտագործված. BROSHUIS E2190 27» բառերով.
2) 3-րդ կետի 2-րդ սյունակում «843510» թիվը փոխարինել «8716» թվով, իսկ 3-րդ կետի 3-րդ սյունակում «Ցիստեռն սննդային 295 HL. Marque MAGYAR» բառերը` «Օգտագործված կիսակցորդ ցիստեռն` սպիրտի տեղափոխման համար. MAGYAR SR3MER VF9SR3MERD0049029» բառերով.
3) 4-րդ կետի 2-րդ սյունակում «87163100» թիվը փոխարինել «84351000» թվով, իսկ 4-րդ կետի 3-րդ սյունակում «Խաղողի ճզմիչ 100 HL marque DEMAG» բառերը` «Մամլիչ. DIEMME Presse AR 100 NSA» բառերով.
4) 6-րդ կետի 2-րդ սյունակում «851140/8502» թվերը փոխարինել «8502» թվով, իսկ 6-րդ կետի 3-րդ սյունակում «Էլեկտրագեներատոր 50-55 KWA» բառերը` «Դիզելային գեներատոր. Model 495» բառերով: