Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1160 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 12975000 դրամ սկզբնական արժեքով «Skoda Superb Ambition» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը` 2013 թվական, պետհամարանիշը` 011 LL 55, նույնականացման համարը` TMBCC43D2D9038008) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 13340000 դրամ սկզբնական արժեքով «Nissan X-Trail NY» մակնիշի տրանսպորտային միջոցը (արտադրության տարեթիվը` 2013 թվական, պետհամարանիշը` 051 SS 60, նույնականացման համարը` JN1TANT31Z0104524, շարժիչի համարը` 571295BQR25) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: