23 Հոկտեմբերի 2014, 1157 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը «զ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ1» ենթակետով.
«զ1) կոմիտեի աշխատողներին և կադաստրի համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց պարգևատրում է պատվոգրով, կրծքանշանով, շնորհում է կոմիտեի հուշամեդալ, հաստատում է դրանց ձևերը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչությունն անվանափոխել վերահսկողության վարչության.
2) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Ներքին վերահսկողության վարչություն» բառերը փոխարինել «Վերահսկողության վարչություն» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: