Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2014, 1147 - Ա

«ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բարձրաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բարձրաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նշված գույքի հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բարձրաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը: