16 Հոկտեմբերի 2014, 1133 - Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 411-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, «Հայաստանի Հանրապետության առողջա-պահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելու և գույք նվիրաբերելու մասին» N 411-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «մինչև 2014 թվականի օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի նոյեմբերի 21-ը» բառերով.
2) որոշման 4-րդ կետում «2014 թվականի սեպտեմբերի 15-ին» բառերը փոխարինել «մինչև 2014 թվականի դեկտեմբերի 6-ը» բառերով: