Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2014, 1125 - Ա

ՀՅՈՒՍԻՍ - ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի Գնումների գործընթացի կազմակերպման մասին N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 72-րդ կետի և հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով կնքված Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հաղորդակցուղիների` կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների և աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման պետական գնման թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/37ՀՀ ԿԱՊ, թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/38ՀՀ ԳԱԶ, թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/39ՀՀ ՋՈՒՐ, թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/40ՀՀ ԷԼ.ԳԻԾ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/29 ՀՀ ՏԿ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/31 ՀՀ ՏԳ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/32 ՀՀ ՏԷԳ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/30 ՀՀ ՏՋ կատարել փոփոխություն՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով պատվիրատուի կողմից կապալառուին շինարարական աշխատանքի իրականացման համար համապատասխան տարածք տրամադրելու ամսաթվից հաշված 60 օր: