Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2005, 1977 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 616 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ) կուտակած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» N 616 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1.1-ին կետը «վճարված հարկերի» բառերից հետո լրացնել «և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարները» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի`

գլխամասում «Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 29-ի N 616 որոշմամբ» բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 616 որոշման» բառերով,

2-րդ կետի`

«ա» ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «(N 1 ձև)» բառերով,

«ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում, կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով մեկ մլն դրամ և ավելի հարկային վնաս հայտարարագրած հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված շահութահարկի տարեկան հաշվարկի հետ միասին իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տեղեկություններ իրականացված ներդրումների և հայտարարագրված վնասների մասին: Այդ տեղեկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրապարակում է կատարված ներդրումների հետևանքով` հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկը (N 2 ձև)»,

«բ» ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «(N 3 ձև)» բառերով,

«գ» ենթակետը «վճարված հարկերի» բառերից հետո լրացնել «և տուրքերի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին վճարված ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների և (կամ) մաքսատուրքի) գումարների» բառերով.

գ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։