2 Հոկտեմբերի 2014, 1110 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաuի, <<Հայաuտանի Հանրապետության բյուջետային համակարգի մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Բնապահպանական փորձաքննություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության 2014 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 20400.0 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (<<Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով):
2. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N N 11.13 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հավելված