9 Հոկտեմբերի 2014, 1105 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ժզ» և «ժէ» ենթակետերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.1-ին և 11.2-րդ ենթակետերով.
«11.1) oրենքով սահմանված կարգով միջազգային, միջպետական կամ միջկառավարական պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
11.2) oրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի դրույթների և Հայաստանի Հանրապետության oրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության մասին կարծիք ներկայացնելը:».
2) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործակալության պետի տեղակալը:»:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժինը, հարկային մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժինը, մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժինը, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել սահմանադրական և վարչական իրավունքի բաժնի, քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի, սոցիալական ոլորտի օրենսդրության բաժնի, գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության բաժնի, դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժնի, միջազգային պայմանագրերի բաժնի և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժնի` կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով.
4. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված