Կառավարության որոշումներ

9 Հոկտեմբերի 2014, 1102 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 1364-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) 2-րդ կետը համակարգչային եղանակով բառերից հետո լրացնել կամ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային բառերով.
2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոնի) կարող են դուրս գրվել տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով:».
3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տրանսպորտային միջոցներում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվելու դեպքում ՀԴՄ-ն գործարկելիս «Հարկային հաշիվներ» և «Հաշվարկային փաստաթուղթ» ձևերից ընտրվում է «Հաշվարկային փաստաթուղթ» ձևը:».
4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված հաշվարկային փաստաթղթի թղթային՝ հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա տպագրված տարբերակը չի պահպանում հաշվարկային փաստաթղթի ձևը, սակայն պետք է պարունակի հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները:».
5) 9-րդ կետը «ծրագիր» բառից հետո լրացնել «կամ ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագիր» բառերով, իսկ «ծրագրից» բառը փոխարինել «ծրագրերից» բառով.
6) 11-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ՀԴՄ-ով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերը» բառերով.
7) 13-րդ կետը «տարբերակի» բառից հետո լրացնել «կամ ՀԴՄ կտրոնի դարձերեսի» բառերով.
8) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելիս ինքնաշխատ լրացվում և ՀԴՄ-ի ժապավենի վրա արտացոլվում են սույն կետում նշված տվյալները: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս է գրվում, եթե լրացվել են առնվազն մեկ ապրանքի մատակարարման մասին տվյալներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: