Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2014, 936 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 9-14-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում՝ այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները, կատարել՝
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վաչե Գաբրիելյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
ա. Հովիկ Աբրահամյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ նաև 2 գիշերավարձ և 2 օրապահիկ Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին,
բ. Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը և Էդուարդ Հարությունյանինը՝ նաև 1 գիշերավարձ և 1 օրապահիկ Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գագիկ Խաչատրյանինը, Կարեն Ճշմարիտյանինը, Պավել Սաֆարյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Վախթանգ Միրումյանինը, Արտակ Բաղդասարյանինը, Էդվարդ Ստեփանյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Խաչատուր Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
ա. Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Խաչատուր Ադումյանինը՝ նաև 1 գիշերավարձ և 1 օրապահիկ Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Աշոտ Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Ջավադյանի, Արթուր Նախշիկյանի և Անդրանիկ Գրիգորյանի՝ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը։
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված