2 Հոկտեմբերի 2014, 1085 - Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՈՒ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) ու ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության չափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված