Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2005, 1953 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 13-ի N 810-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արտանիշի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող 36.5 հեկտար հողերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, փոխադրել`

ա) 3 հեկտար այլ հողերը` բնակավայրերի հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.

բ) 33.5 հեկտար վարելահողերը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորա:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր