Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2005, 1952 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1277.4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1256 հեկտարը, որից` 53.7 հեկտար վարելահող, 54.4 հեկտար խոտհարք, 566.5 հեկտար արոտավայր, 581.4 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 6 հեկտարը, որից` 5 հեկտար արոտավայր, 1 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 5 հեկտար արոտավայրը՝ բնակելի կառուցապատման, 1 հեկտար այլ հողերը՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.

գ) 15.4 հեկտարը, որից` 5 հեկտար արոտավայր, 10.4 հեկտար այլ հողեր՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա: