2 Հոկտեմբերի 2014, 1055 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ծառայողների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատողների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ԲԸԱՀ գնման ձևով բնակարանների ձեռքբերման համար 2014 թվականին հատկացնել 754,805.7 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը՝ 129,244.5 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 348,862.1 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ 52,401.9 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը՝ 118,856.4 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը՝ 30,687.5 հազ. դրամ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ 74,753.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմիններին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, հատկացվող գումարը նախատեսված է Երևան քաղաքում բնակարաններ ձեռք բերելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվող 348.862.1 հազ. դրամից 270.412.1 հազ. դրամը նախատեսված է Երևան քաղաքում բնակարաններ ձեռք բերելու, իսկ 78.450.0 հազ. դրամը՝ Հայաստանի Հանրապետության մարզերում բնակարաններ ձեռք բերելու համար:
3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.40 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարները ծրագիր իրականացնող մարմիններին հատկացնել համապատասխան հաշվարկների և գնումների պլանում համապատասխան գնման առարկայի առկայության դեպքում:
Հավելված