9 Նոյեմբերի 2005, 1933 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 189-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154, 1998 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 52, մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 169, 1999 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 256, հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 466, 2000 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 202, 2001 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 135, 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1628-Ն, 2004 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 323-Ն և մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի N 154 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 832-Ն որոշումները:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) ապահովել մասնագիտական չափորոշիչների համապատասխանեցումը սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին.
բ) սույն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի համաձայն ընդունելությունը կազմակերպել 2007/2008 ուսումնական տարվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից: