Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2014, 1036 - Ն

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել երկրաբանական տեղեկության տրամադրման, ինչպես նաև դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2010 թվականի ապրիլի 15-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունների գները հաստատելու մասին» N 53-Ն հրամանը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմանը:
3. Սահմանել, որ սույն կարգով նախատեսված երկրաբանական ֆոնդի թվայնացման աշխատանքների իրականացումը կազմակերպվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված