11 Սեպտեմբերի 2014, 1040 - Ն
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-1 (ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ/ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂԻ ԵՎ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ ԼԱՅՆԱՑՈՒՄ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ N 3 ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-1 (Երևանի Շիրակի փողոց/Արտաշատի խճուղի և Արշակունյաց պողոտայի լայնացում) ճանապարհահատվածի համար հողի օտարման և տարաբնակեցման N 3 ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված