11 Սեպտեմբերի 2014, 1017 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 1659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 650-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1659-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` պետական աջակցության այլ նպատակներով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և գումար փոխանցելու մասին» N 650-Ն որոշման 2-րդ կետում «տրամադրելու նպատակով ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 900,0 մլն դրամի` անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա փոխանցումը «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին` պայմանագրում սահմանելով, որ 300,0 մլն դրամը ենթակա է վերադարձման` մինչև օգոստոսի 31-ը, իսկ 600,0 մլն կանխիկ դրամը` մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը:» բառերը փոխարինել «տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` պետական աջակցության այլ նպատակներով ապահովել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի միջոցներից 900,0 մլն դրամի փոխանցումը «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին, որից 600,0 մլն դրամը` գումարային և գյուղատնտեսական տեխնիկայի տեսքով, որը ենթակա է վերադարձման մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը: 150,0 մլն դրամը կհատկացվի ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման սուբսիդավորմանը: Մնացած 150,0 մլն դրամը կհատկացվի գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմանը և շահառուների տրամադրմանը, որը երեք ամսվա ընթացքում հայտերի բացակայության դեպքում, սակայն ոչ ուշ, քան 2015 թվականի սեպտեմբերի 1-ը, կվերադարձվի «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: