Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2004, 231 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄ- ՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 644-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


        Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Ուժը կորցրած ճանաչել`
        ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու — Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 408-Ն որոշման 1-ին — 2-րդ կետերը.
        բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում — Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 472-Ն որոշումը.
        գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ — Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի
N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 820-Ն որոշումը.
        դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն — մայիսի 2-ի N 475-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 969-Ն որոշումը.
        ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում — Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1187-Ն որոշման 1-ին — 2-րդ կետերը։
        2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Գումար հատկացնելու մասին» N 644-Ա որոշման մեջ կատարել հետ—յալ փոփոխությունը`
        որոշման տեքստում «Այլ ներքին տրանսֆերտներ» բառերը փոխարինել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» բառերով:
        3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումները պակասեցնել 500,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին նախատեսված հատկացումների գումարը:
        4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: