Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2005, 1975 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 3 հավելվածի Վաղարշապատի քաղաքային համայնքի գույքի ցանկից հանել «զբոսայգիներ» տողը:  

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1109-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման մեջ`

ա) 1-ին կետում «1450.34» և «330.41» թվերը համապատասխանաբար փոխարինել «1448.2» և «328.27» թվերով,

բ) 2-րդ կետի «ա» ենթակետում «1450.34» և «404.53» թվերը համապատասխանաբար փոխարինել «1448.2» և «402.39» թվերով,

գ) N 2 հավելվածի «Բնակավայրերի» և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Բնակավայրերի

328.27

163.96

33.53

»,

   Ընդամենը

1448.2

402.39

306.57

դ) N 4 հավելվածից հանել «562-004» տողը և «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

»,

Ընդամենը

328.27

287.35

9.16

54.44

 

 

3.70

 

 

ե) N 6 հավելվածի 2.4-րդ, 2-րդ և «Ընդամենը» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2.4

 

 

165.83

 

2.14

163.69

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

846.56

482.62

2.14

328.27

 

 

 

33.53

 

 

 

 

 

»,

  Ընդամենը

 

 

4424.82

2633.98

36.06

1448.2

 

 

 

306.57

 

 

 

 

 

 

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«3.1 Պետական սեփականություն հանդիսացող 2.14 հեկտար բնակավայրերի նշանակության զբոսայգին և նրա զբաղեցրած հողամասը նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (առանց կառուցապատման և հետագա օտարման իրավունքի)` բարեկարգման, հասարակական հանգստի և հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով»:

3. Սահմանել, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն տրամադրված հողամասի նկատմամբ գույքային իրավունքները սույն որոշման հիման վրա ենթակա են պետական գրանցման` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: