Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 1010 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ N 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03400) վերակազմավորել «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի (այսուհետ` դպրոց):
2. Հաստատել դպրոցի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն):
4. Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ժամանակավոր տնօրեն) նշանակել Ռուզաննա Շուրկայի Ալավերդյանին (ՀՀ քաղաքացի, անձնագիր` N AM 0785558 , տրված՝ 03. 07. 2012 թ., 011-ի կողմից):
5. Առաջարկել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել դպրոցի պետական գրանցումը:
6. «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան քաղաքի Կորի (Կրիվոյի) 55 հասցեում գտնվող՝ 17763,1 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 3312,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 39899,5 հազ. դրամ ընդհանուր սկզբնական արժեքով ու 12.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը և պետական սեփականություն հանդիսացող 0,2593 հա մակերեսով հողատարածքը հետ վերցնել և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
7. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել դպրոցին:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում դպրոցի հետ կնքել համաձայնագիր՝ կատարելով սույն որոշումից բխող փոփոխություններ` ներառելով դրույթ, որ դպրոցն իրավունք ունի իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը հիմնադրի անունից, լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարվանից ավելի չի կարող սահմանվել՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները դպրոցի սեփականությունն են, իսկ համաձայնագրի նոտարական վավերացումն ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել դպրոցի միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. ապահովել «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,
բ. հաստատել «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ դպրոցին փոխանցման ակտը.
2) դպրոցի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել դպրոցի հոգաբարձուների խորհրդի կազմը,
բ. ապահովել «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով դպրոցին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։
10. Սահմանել, որ դպրոցը «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

 Հավելված