Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2014, 1000 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 503-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավա-րությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 30-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 503-Ա որոշման 2-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «հնգամսյա» բառով: