18 Սեպտեմբերի 2014, 996 - Ա
ՀԱՅԿ ՏԵՓԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայկ Հարությունի Տեփանյանին (ծնվ.` 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Արթիկ, Տոնականյան փող., շենք 3, բն. 13, 2014 թվականին ընդունվել է Ստենֆորդի համալսարանի բակալավրիատ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2018 թվականի ամառային զորակոչը:
2. Արմեն Աշոտի Մկրտչյանին (ծնվ.` 1986 թվականի սեպտեմբերի 24-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Հանրապետության 3-րդ նրբ., բն. 1, 2011 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Մասսաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը՝ 2015 թվականի ձմեռային զորակոչը: