Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2014, 992 - Ա

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կարիքների համար` վնասատուների դեմ պայքարի ծառայությունների ձեռքբերման նպատակով 2014 թվականի հուլիսի 24-ին հայտարարված «ՀՀ ԳՆ-ՇՀԾՁԲ-11/5» ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով: