Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2014, 990 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի հունիսի 6-ի վճռով (Գործ ԵԿԴ 3397/02/13) տիրազուրկ ճանաչված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` 05837 և 05860 համարներով 2 ուղևորատար վագոնները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառման աշխատանքների իրականացումը` գնահատման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին: