Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 889 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-Ն որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) տնօրինության` բառից հետո պարբերությունը լրացնել Երևան քաղաքի Մոլդովական 29/1 հասցեում գտնվող` բառերով.
2) 310 թիվը փոխարինել 1112,3 թվով.
3) 633335 թիվը փոխարինել 6641543,3 թվով.
4) Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: