21 Օգոստոսի 2014, 898 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ՝ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐ- ԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԱՌԱ-ՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1196-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոց-ների մնացորդային առավելագույն քանակները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների գերազանցումը համարել վտանգավոր` մարդու կյանքի և առողջության համար:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3-ամսյա ժամկետում մշակել միջազգային ստանդարտների հիման վրա սույն որոշմամբ սահմանված՝ կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները որոշելու ազգային ստանդարտների ցանկը և հաջորդող 10-ամսյա ժամկետում ապահովել այդ ցանկով նախատեսված ազգային ստանդարտների մշակումը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ կազմել Եվրոպական միության երկրներ արտահանելու համար նախատեսված՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության պլանը և մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը Եվրոպական հանձնաժողովի սպառողների և առողջապահության գլխավոր տնօրինություն ներկայացնել կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության պլանը և հսկողության արդյունքները:
6. Սահմանել, որ սույն որոշման դրույթները չեն տարածվում կենդանիների վարակիչ հիվանդությունների յուրահատուկ իմունականխարգելման, բուժման կամ ախտորոշման նպատակով օգտագործվող անասնաբուժական կենսապատրաստուկների կամ դրանց կենսաբանական բաղադրամասերի վրա:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու մասին» N 1196-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված