14 Օգոստոսի 2014, 885 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ» ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿ-ՏԵՄ¬ԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱ¬ՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաuտանի Հանրապետության կառա-վարության 1999 թվականի հունիuի 10-ի N 404 որոշմանը համապատաuխան` Հայաստանի Հանրա-պետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական նպատակային ֆոնդ» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախuման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն N 6 հավելվածի N 1 աղյուսակի, և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 7 հավելվածի:
2. «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաuտանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը N 7 հավելվածով նախատեսված 32323100/1 CPV կոդով «գունավոր տեսամոնիթորներ», 32442100/1 CPV կոդով «տեսավահանակ, հեղուկ՝ բյուրեղային, LCD, 22''», 32324100/1 CPV կոդով «գունավոր հեռուստացույցներ», 30232110/1 CPV կոդով «լազերային տպիչներ» և 39138330/1 CPV կոդով «բազկաթոռ՝ ղեկավարի» գնման առարկաները ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հավելված