28 Հուլիսի 2014, 927 - Ա
ՀՈՂԱՄԱՍԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈԽԱ¬- ՆԱԿՄԱՆ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ «ԳՅՈՒՄՐՈՒ ՊԱԹՈԼՈԳՈԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ, 71-րդ և 89-րդ հոդվածներով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-1) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել գույք-1-ի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Ռուբիկ Գասպարյանին և Ձյունիկ Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 1/6 հասցեում գտնվող` 2296800 դրամ կադաստրային արժեքով, 0,12 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-2) փոխանակել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասից առանձնացված 0,17 հեկտար մակերեսով, 3253800 դրամ կադաստրային արժեքով հողամասի հետ (այսուհետ` գույք-3):
4. Առաջարկել Գյումրու քաղաքապետին սահմանված կարգով ապահովել գույք-2-ի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության իրականացումը` բնակավայրերի հողերի հասարակական կառուցապատման հողի կատեգորիայի:
5. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 1/7 հասցեում գտնվող` 3263618,82 դրամ կադաստրային արժեքով, 0,170513 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-4) և Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 3/9 հասցեում գտնվող` 558964,56 դրամ կադաստրային արժեքով, 0,029204 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-5)` որպես պետական սեփականություն:
6. Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի 1/6 հասցեում գտնվող` 2296800 դրամ կադաստրային արժեքով, 0,12 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-2), Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի 1/7 հասցեում գտնվող` 3263618,82 դրամ կադաստրային արժեքով, 0,170513 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-4), Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 3/9 հասցեում գտնվող` 558964,56 դրամ կադաստրային արժեքով, 0,029204 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-5), Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասից առանձնացված` 2871000 դրամ կադաստրային արժեքով, 0,15 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-6) ներդնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
7. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6 հասցեում գտնվող` 0,431104 հեկտար մակերեսով հողամասից առանձնացված` 0,1065 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք-7) նվիրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին` Գյումրի քաղաքի Չայկովսկու 6/2 հասցեում գտնվող շենքի սպասարկման համար:
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
1) Ռուբիկ Գասպարյանի և Ձյունիկ Գասպարյանի հետ Հայաստանի Հանրապետության անունից գույք-2-ի և գույք-3-ի փոխանակման պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2) Գյումրու քաղաքապետի հետ Հայաստանի Հանրապետության անունից գույք-4-ի, գույք-5-ի և գույք-7-ի նվիրատվության պայմանագրերի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների ավարտից հետո` գույք-2-ի, գույք-4-ի, գույք-5-ի և գույք-6-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին.
4) «Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և գրանցումը: