Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2014, 938 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 501-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքը բնակելի շենքի վերակառուցելու շինարարական աշխատանքների ավարտից հետո պետական գրանցման աշխատանքները պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2014 թվականի ինն ամսում հատկացնել 2,711.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով` 1,330.4 հազ. դրամ և «Պարտադիր վճարներ» հոդվածով` 1,381.0 հազ. դրամ):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություն` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված