4 Սեպտեմբերի 2014, 943 - Ա
ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՀԵՏԱԳԱ ՏԻՐԱՊԵՏՈՒՄՆ ՈՒ ՏՆՕՐԻՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 112-րդ և 605-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացում» առաջին, երկրորդ և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային և ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման ֆինանսական համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Առողջապահական համակարգի արդիականացում» N 3920-ԱՄ և «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 371,698,450.18 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 1 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. «Առողջապահական համակարգի արդիականացում» N 3920-ԱՄ և «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 378,111,390.38 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 2 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
3. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 204,608,952.97 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 3 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 304,661,953.26 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 4 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
5. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ և վերջինիս հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 303,596,087.80 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 5 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
6. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ և վերջինիս հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 263,285,118.85 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 6 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
7. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ և վերջինիս հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 455,764,868.12 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 7 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 8,692,445.14 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 8 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
9. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված մեկ վիրահատական առաստաղային լուսատուն` 4,271,566.80 դրամ սկզբնական արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
10. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արտենիի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 10,004,390.00 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 9 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արտենիի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
11. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 10 պալատային մահճակալը` 2,067,416.00 դրամ սկզբնական արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
12. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 1,413,849,333.41 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 10 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
13. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 250,447,609.26 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 11 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
14. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 301,360,943.70 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 12 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
15. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 11,350,860.88 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 13 հավելվածի, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը:
16. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Սոլակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 389,947.10 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն NN 14 և 15 հավելվածների, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Սոլակի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և, համապատասխանաբար, «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
17. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Վերին Պտղնիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 379,968.10 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն NN 16 և 17 հավելվածների, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Վերին Պտղնիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և, համապատասխանաբար, «Ակունքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
18. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» և «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 389,947.10 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն NN 18 և 19 հավելվածների, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Լիճքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և, համապատասխանաբար, «Վարդաձորի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
19. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ախթալայի առողջության կենտրոն» և «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 389,947.10 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն NN 20 և 21 հավելվածների, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ախթալայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և, համապատասխանաբար, «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
20. «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված մեկ հատակային ամրացումով թվային անգիոգրաֆն անխափան սնուցման սարքի հետ միասին` 340,731,400.00 դրամ սկզբնական արժեքով, նվիրաբերել Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:
21. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 29,563,169.00 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 22 հավելվածի, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
22. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 146,001,092.00 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 23 հավելվածի, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Հերացու» անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
23. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված մեկ վիրահատական առաստաղային լուսատուն` 4,271,566.80 դրամ սկզբնական արժեքով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
24. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» N 4267-ԱՄ, վերջինիս հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված` 77,162,800.00 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 24 հավելվածի, ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
25. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 6,360,400.00 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 25 հավելվածի, նվիրաբերել «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
26. «Առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագիր» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում ձեռք բերված և «Մարգարիտ առողջության առաջնային պահպանման կենտրոն» սահմանա-փակ պատասխանատվությամբ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` 6,276,400.00 դրամ սկզբնական արժեքով գույքը` համաձայն N 26 հավելվածի, նվիրաբերել «Մարգարիտ առողջության առաջնային պահպանման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
27. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Տավուշի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին եռամսյա ժամկետում ապահովել «Առողջապահական համակարգի արդիականացում» առաջին N 3920-ԱՄ և երկրորդ N 4267-ԱՄ, ինչպես նաև երկրորդ վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
28. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել «Առողջապահական համակարգի արդիականացում» առաջին N 3920-ԱՄ և երկրորդ N 4267-ԱՄ, ինչպես նաև երկրորդ վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման N 7987-ԱՄ և «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված գույքը նվիրաբերելու վերաբերյալ` սույն որոշումից բխող պայմանագրերի կնքումը շահառու հանդիսացող բժշկական հաստատությունների հետ` պայմանագրում նախատեսելով, որ այն պետք է օգտագործվի բացառապես տվյալ բժշկական հաստատությունում բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով: