Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2014, 934 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին քննչական ծառայության զբաղեցրած շենքերը և շինությունները Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին ամրացնելու կամ օգտագործման հանձնելու նպատակահարմարության վերաբերյալ.
2) մինչև սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված առաջարկությունը ներկայացնելը թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին անհատույց օգտագործել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախկին քննչական ծառայության զբաղեցրած շենքերը, շինություններն ու տարածքները` մինչև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով ապահովումը:

Հավելված