15 Նոյեմբերի 2005, 1957 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «3 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով և նույն ենթակետից հանել «պեստիցիդների մնացորդային քանակությունների և» բառերը.
բ) որոշման հավելվածի`
21-րդ կետի առաջին պարբերության մեջ «16-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ կետում» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Պատրաստողի» բառը` «Արտադրողի» բառով,
27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Պեստիցիդների մնացորդային» բառերը փոխարինել «Ռադիոնուկլիդների» բառով,
VIII բաժնի ցանկը լրացնել հետևյալ տողերով`
« (կետը) |
Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի անվանումը | |
ԳՕՍՏ 31263-2004 |
Ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ Երկթիոկարբոնատպեստիցիդների մնացորդային քանակությունների պարունակության որոշում Մոլեկուլային աբսորբցիոն սպեկտրաչափական մեթոդ | |
ԳՕՍՏ 31264 -2004 |
Սիգարետներ. Ոչ դիսպերսային ենթակարմիր անալիզատորի օգնությամբ սիգարետային ծխի գազային փուլում մոնոօքսիդի ածխածնի պարունակության որոշում | |
»: |
Ծխախոտ. Քլորօրգանական պեստիցիդների մնա-ցորդային քանակությունների որոշում Գազաքրոմատագրական մեթոդ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր