Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2014, 900 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տնօրինվող մոտոցիկլները` համաձայն հավելվածի, նվիրաբերել «Երիտասարդ արշավորդ» հասարակական կազմակերպությանը` երիտասարդական խմբերին հայկական պատմամշակութային վայրերին ծանոթացնելու նպատակով արշավների, էքսկուրսիաների կազմակերպմանն ու հեծանվային սպորտի տարածմանն ուղղված գործունեության իրականացման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման և հաշվառման ծախսերը կատարվելու են «Երիտասարդ արշավորդ» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

Հավելված