4 Սեպտեմբերի 2014, 917 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների) համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1797-Ն որոշման հավելվածը «Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ» և «Քրեակատարողական ծառայությունում շնորհվող կոչումներ» վերտառությամբ սյունակներից հետո համապատասխանաբար լրացնել «Քննչական կոմիտեի դեպարտամենտում շնորհվող պետական ծառայության դասային աստիճաններ» և «Քննչական կոմիտեում շնորհվող կոչումներ» վերտառությամբ սյունակներով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված