Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 886 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել իր հաշվեկշռում գտնվող՝ N 1 հավելվածում նշված գույքը և սեփականության իրավունքով հանձնել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ուղղված գույքը` համաձայն N 2 հավելվածի, սեփականության իրավունքով հանձնել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ուղղված գույքը` «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում գրանցված 742 անվանում գրականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի սեպտեմբերի 8-ի N 60 հրամանով «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված, «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված, ՄԱԿ-ի կողմից ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնին հատկացված և հետագայում «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված, Նորվեգիայի կառավարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերով կոմիտեի աջակցությամբ ձեռք բերված և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված հաշվեկշռում գտնվող գույքը, ինչպես նաև արտահաշվեկշռում գտնվող գույքը` համաձայն N 3 հավելվածի, սեփականության իրավունքով հանձնել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ բացառությամբ սույն որոշման 4-րդ կետում նշված գույքի:
4. Սույն որոշման N 3 հավելվածի 2-րդ անվանացանկի 4-րդ կետով, 3-րդ անվանացանկի 5-9-րդ կետերով, 4-րդ անվանացանկի 1-4-րդ, 7-րդ և 9-րդ կետերով, 5-րդ անվանացանկի 3-13-րդ, 24-34-րդ, 45-56-րդ, 67-80-րդ և 91-101-րդ կետերով նախատեսված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին և «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հավելված