21 Օգոստոսի 2014, 882 - Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ¬ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի 3/7 հասցեում գտնվող 6205494 դրամ կադաստրային արժեքով, 0,324216 հեկտար մակերեսով հողամասը` որպես պետական սեփականություն:
2. Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի 3/7 հասցեում գտնվող` 6205494 դրամ կադաստրային արժեքով 0,324216 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք 1), Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի 3/3 հասցեում գտնվող 7520106 դրամ կադաստրային արժեքով, 0,3929 հա մակերեսով հողամասը (այսուհետ` գույք 2), Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի 3/3 հասցեում գտնվող` 3790342531 դրամ ընդհանուր նախահաշվային արժեքով, 11276,47 քառ. մետր մակերեսով շենքը, 110,870 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և պարիսպը (այսուհետ` գույք 3) ներդնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի 5/13 հասցեում գտնվող` 11814356 դրամ կադաստրային արժեքով, 0,61726 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ`գույք 4) նվիրատվության իրականացումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն)՝ համապատասխանաբար ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ նվիրատվության պայմանագրում սահմանելով, որ սույն կետում նշված պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`
ա. Գյումրու քաղաքապետի հետ Հայաստանի Հանրապետության անունից գույք 1-ի նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը,
բ. սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված աշխատանքների ավարտից հետո` գույք 1-ի, գույք 2-ի, գույք 3-ի, գույք 4-ի հանձնման-ընդուն-ման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին,
գ. սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարումը և գրանցումը: