Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2014, 881 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի մարտի 19-ի N 127-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս (17 հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 6000 դրամ անվանական արժեքով) բաժնետոմսերի նվիրատվությունը՝ այդ բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ կնքել բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիր, ապահովել ընկերության բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին, և ռեեստրը վարող մասնագիտացված կազմակերպությունում բաժնետիրոջը վերաբերող համապատասխան փոփոխության գրանցումը: