9 Նոյեմբերի 2005, 1931 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՍՏԻ ԱՌԱՔՄԱՆ (ԸՆԴՈՒՆՄԱՆ) ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Դիվանագիտական հարաբերությունների մասին» և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիաներով, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին կոնվենցիայի N 17 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական փոստի առաքման (ընդունման) և սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: