14 Օգոստոսի 2014, 859 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառի (բացառությամբ ռազմական ավիացիայի և տնտեսական բնագավառում իրականացվող քաղաքականության մշակման) պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին կետը «(բացառությամբ ռազմական ավիացիայի» բառերից հետո լրացնել «և տնտեսական բնագավառում իրականացվող քաղաքականության մշակման)» բառերով,
բ. 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային անվտանգության և արդյունավետության, օդային տարածքի օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների իրականացումը, իր իրավասության սահմաններում միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը, քննարկմանը, բանակցությունների վարմանը մասնակցությունը և Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում ներկայացնելը.»,
գ. 7-րդ կետի «ժգ» ենթակետից հանել «ֆինանսական և» բառերը,
դ. 7-րդ կետի «ժդ» ենթակետից հանել «, ֆինանսական» բառը և «այլ» բառից հետո ենթակետը լրացնել «ոչ ֆինանսական» բառերով,
ե. 7-րդ կետի «ժե» ենթակետից հանել «կիրառվող սակագների ու» բառերը,
զ. 8-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունն իր իրավասության սահմաններում ներկայացնելը» բառերով,
է. 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) օդանավ շահագործողի սերտիֆիկատ և ավիափոխադրողի մասնագիր հատկացնելու համար նախատեսված պահանջների ու ընթացակարգերի սահմանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հրամանով.»,
ը. 8-րդ կետի «ժ» ենթակետը «սերտիֆիկատ» բառից հետո լրացնել «և ավիափոխադրողի մասնագիր» բառերով,
թ. 8-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օդանավ շահագործողի սերտիֆիկատի, ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվությունների տրամադրումը, դրանց գործողության դադարեցումը, կասեցումը և չվերթերի ծրագրերի հաստատումը.
ժբ) կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվություններ տալու կարգի սահմանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հրամանով.»,
ժ. 8-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժթ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի և դրանց հիման վրա ընդունված որոշումների մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացնելը.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: