14 Օգոստոսի 2014, 856 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «դ», «զ» ենթակետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սահմանել, որ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։».
2 որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) օդային տրանսպորտի տնտեսական կարգավորման բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը:».
3 որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե. մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը, ապահովում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը.»,
բ. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ոլորտում`
ա. մշակում է նորարարական ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը,
բ. մշակում է տեխնոլոգիական նորարարության խթանման քաղաքականությունը, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգը,
գ. մշակում է տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,
դ. մշակում է տեխնոլոգիական ոլորտում նորարարական կարողությունների զարգացման և ոլորտի միջազգային գործընթացներին ներգրավվելու քաղաքականությունը,
ե. մշակում է տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող վերազգային ընկերությունների՝ Հայաստան ներգրավման և հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանման քաղաքականությունը,
զ. մշակում և այլ շահագրգիռ մարմինների հետ իրականացնում է տնտեսությունգիտություն կապերի ընդլայնման քաղաքականությունը,
է. իրականացնում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացման մոնիթորինգը,
ը. մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը:»,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.2-րդ ենթակետով.
«5.2. քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝
ա. կնքում, նախապատրաստում, քննարկում և բանակցություններ է վարում միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի շուրջ,
բ. իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում,
գ. իրականացնում է օդային փոխադրումների ազատականցման ծրագրի ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրություն և վերլուծություն,
դ. ավիափոխադրողի մասնագրի տրամադրման գործընթացում տրամադրում է տնտեսական ցուցանիշների մասին եզրակացություն,
ե. մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ հրամանով հաստատում է օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի մասնագրի տրամադրման պահանջները և ընթացակարգերը, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվություններ տալու կարգը,
զ. մասնակցում է ավիափոխադրողի մասնագրերի և կանոնավոր ու ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվությունների տրամադրման, կասեցման և դրանց գործողության դադարեցման գործընթացի նկատմամբ բողոքարկման վարույթների իրականացման գործընթացին,
է. գնահատում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա,
ը. վարում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում ֆինանսական և տնտեսական ցուցանիշների մասով վարչական վիճակագրական ռեգիստրը:».
4 որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: