14 Օգոստոսի 2014, 849 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի Կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման ու կառավարման գործառույթները կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամին վերապահելու, կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի տնօրինման ու կառավարման կարգը հաստատելու, գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին N 605-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանից հանել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը, 3-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև N 1 հավելվածը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: