Կառավարության որոշումներ

14 Օգոստոսի 2014, 845 - Ա

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ` լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալը 95.295.600 դրամի չափով ավելացնելու համար` լրացուցիչ թողարկված ու տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող երկրաբանական տեղեկատվությամբ:
2. Առաջարկել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդին հաստատել Հայաստանի Հանրապետությանը պատկանող երկրաբանական տեղեկատվության դրամական գնահատականը՝ հիմք ընդունելով անկախ գնահատողի եզրակացությունը: